▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է»․ Սերժ Սարգսյան

«Ուսումնասիրությունները, որոնք հավաստի են, խոսում են այն մասին, թե ինչ հնարավորություն, ինչ վարկանիշ ունենք․ «Հայաստան» դաշինքի վարկանիշը մեր վարկանիշից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքի վարկանիշից բարձր լիներ, մենք պարտավոր կլինեինք մասնակցել ընտրություններին»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքական ուժը կարող է լինել ընդդիմությանը միավորող ուժ․ Սարգսյանը նշեց․ «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստան»-ն է, և այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»։

***

Այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր համարո՞ւմ է, և արդյո՞ք իր թիմակիցներին կհորդորի ձայն տալ նրա ղեկավարած ուժին, նշեց․ «Իհարկե համարում եմ, ընդդիմադիր է, բա ի՞նչ է։ Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը, դա մեր բոլորիս օգուտն է»։

***

«Ես երբեք չեմ ասել, որ մի ցուցակով պետք է մասնակցել ընտրություններին, որովհետև այդպես գնալու պարագայում ընդդիմադիր ուժերն ավելի քիչ ձայն կտանեն, քան թե 2 -3 ճակատներով մասնակցեն»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերին, այդ թվում նաև զինվորականներին Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ուժ են համարում, Սարգսյանը նշեց․ «Սկսած օրենքով գողերից, մինչև տարբեր կուսակցությունների անդամ մարդկանց, ում բարևում եմ, ինձ հետ են կապում․ դա էլ իմ ճակատագիրն է»։

Դիտեք նաև՝

«Մեր կուսակցականները, մեր համակիրները՝ գրեթե բոլորը գնալու են ընտրությունների և քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին, ընթացքում կտեսնենք»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ականները կոնկրետ որ ուժին են իրենց ձայնը տալու, Սարգսյանը պատասխանեց. «Այդ ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ մեկին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն»։

***

ՀՀԿ 18-րդ համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց կուսակիցներին՝ միասնական սատարման համար․ «Սա պարտավորեցնող է, հատկապես, որ տեղի ունեցավ Զատկի նախօրեին, երբ բարին հաղթում է չարին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее