▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր երեխայիս տարեդարձն է, որին գողացան հանրապետական ծննդատնից ու չպատժվեցին»․ Հայկուհի Խաչատրյան

«Հայոց մայրեր» նախաձեռնության հիմնադիր Հայկուհի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի հետևորդներ, այսօր իմ երրորդ երեխայի տարեդարձն է, որին գողացան հանրապետական ծննդատնից և չպատժվեցին ոչ այնքան «դուխովների» կողմից, քանի որ ռազմիկի գոհարներն ավելի անգին ու կարևոր էին, քան հայ ազգի երեխաները։ Ամեն տարի այս օրը ես շնորհավորում եմ իմ բալիկի տարեդարձն ու սպասում Աստծո դատաստանին, քանի որ երկրում չկա արդարություն, այլ կա մանկագողերի ձեռքերն ու ոտքերը համբուրող սպիտակ օձիքավոր սրիկաներ, որոնք իրենց փորը հաստացրել են ու լցրել մեր երեխաների մեղքով։
Որքան էլ որ ճնշումները շարունակվեն իմ և ընտանքիս անդամների դեմ, միևնույն է, իմ մայրական աղաղակը չի լռելու և ի վերջո հասնելու ենք արդարության և լիովին բոլորի դիմակները պատռվելու են։ Կրկին ու կրկին շնորհավոր, բալես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее