▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ինձ համար նախևառաջ մեր հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. Դավիթ Սանասարյան

 

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում  լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։

Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։

Ամեն մեկից չենք կարող ակնկալել Քյարամի սխրագործությունը, ու ցանկանում եմ, որ դրա առիթը երբեք չլինի, բայց գոնե հայրենասիրության մասին խոսելով՝ մեր սերունդներին հիշեցնենք, որ մեր օրերում Քյարամներ են եղել։

Ծնունդդ շնորհավոր հերոս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, քո պատգամը՝ մեր մտքերում։

Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее