▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը,  մինչև  հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոհված զինծառայողին մնացել էր 35 օր զորացրվելուն: Ցավակցում եմ զոհվածի հարազատներին և համբերություն մաղթում նրանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее