▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ստացել եմ ԱԱԾ պատասխանը՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ. Մարինա Խաչատրյան

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ։ 

 

 

Ստորև կցում եմ այն, բոլորդ կարող եք ծանոթանալ։

Լիահույս եմ, որ ԱԱԾ աշխատակիցները կդրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և մեզ բոլորիս կրկին անգամ կապացուցեն միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության գործելու իրենց կոչմանը հավատարիմ լինելու անշեղելի փաստը։

Հիշում եք, որ 01.04.2019 թ-ին «Գարդասիլ-4» պատվաստանյութի առնչությամբ հաղորդում եմ ներկայացրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետին։ Անցել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, սակայն չեմ ստացել որևէ պատասխան։ Հաշվի առնելով այդ կառույցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները` ավելի համբերատար կլինեմ, սակայն հորդորում եմ պատասխանատու անձանց առավելագույնս հավատարիմ մնալ օրենքի պահանջներին։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2019 թվականի մայիսի 6-ին նույն հարցով համալրված հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ հաղորդման բովանդակությունը կներկայացնեմ շուտով»։

 

 

Հիշեցնենք, որ շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնելու մասին․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի գրառումից հետո, թեմայի մասին խոսել է նաև ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее