▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր վարչապետը հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի. Դավիթ Սանասարյան

 

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ.

-Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։
-Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։
-Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։

Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։

Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։

Պարոն գերերալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։

Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան

Սիրում եմ բոլորիդ»։

 

Կարդացեք նաև՝  Արթուր Վանեցյանին և Վալերիյ Օսիպյանին կշնորհվի գեներալ-մայորի զինվորական կոչում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее