Հիմա ԱԺ-ի դիմաց ցույց է՝ ընդդեմ գազի պայմանագրի վավերացման: Այժմ ցույցին ներկան են մոտ երկու հարյուր քաղաքացի ու Ասել է թե, արդյո՞ք ոստիկանության միջոցով կփորձեն ճնշել բողոքի այս ակցիան, թե՞ ոչ:
Դա կախված է իշխանության ադեկվատությունից ու հեռատեսությունից: Եթե խելացի լինեն, ապա ոչ մի բան էլ չեն անի, որովհետև աչքներիս առաջ է Ուկրաինայի Եվրոմայդանի օրինակը, երբ ընդամենը մի քանի հազար ակտիվիստով ակցիան փորձեցին ծեծելով ճնշեն, դա կատալիզացրեց դժգոհության ալիքը ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր ուկրաինացիներ:
Նույնն էլ կարող է մեզ մոտ լինել, որովհետև կայծ է պետք, որպեսզի ժողովուրդը պայթի:
Այսինքն, եթե այս ակցիան որևիցե շոշափելի արդյունք ունենա, հարկավոր է բռնություն, իսկ օրվա հարցը նրանում է թե ով կհրահրի այդ բռնությունը ու որքանով գրագետ կգործի ոստիկանությունը: