▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ հնարավոր կլինի գովազդել նաև օտարերկրյա արտադրության կոնյակը և բրենդին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ Եթե այսօր թույլատրվում է գովազդել միայն տեղական արտադրության կոնյակը և բրենդին, այսուհետ հնարավոր կլինի գովազդել նաև օտարերկրյա արտադրության կոնյակը և բրենդին: Այս օրենքի նախագիծը կառավարությունը ներկայացնում է՝ ի կատարումն մեր պարտավորությունների ԵԱՏՄ շրջանակներում: Իհարկե հարգանքով եմ վերաբերվում մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքերին, սակայն շատ կցանկանայի, որ նույն եռանդով և ջանացավությամբ պաշտպանենք մեր տնտեսավարողների իրավունքներն ու օրինական շահերը դրսում՝ ԵԱՏՄ անդամ այլ երկրներում, որտեղ խնդիրները ևս բազմաթիվ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее