▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար՝առանց որևէ պայմանի

Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությույանը:

«Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար:

Нет описания фото.

Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее