Այսօր կառավարության նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:
«Հարգելի գործընկերներ, վստահաբար տեղյակ եք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ եւ փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, այդ եռօրյա ծանուցման պահանջը գործնականում անհնարին են դարձնում բացահայտել եւ արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք փաստացի կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել: Ուզում եմ հավելել նաեւ, որ վերջերս ընդունված օրենքի փոփոխությամբ գազալցակայաններն անցան կիլոգրամով վաճառքի ռեժիմին, որը եւս գազալցակայաններին բացում է այս ռիսկի առաջ ու հետեւաբար այս որոշմամբ մենք նաեւ կանխում ենք գազալցակայանների շուկայում նմանատիպ դրսեւորումների հնարավորությունը»,- ասաց Աղաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը ծափերով հրաժեշտ տվեցին Արտակ Զեյնալյանին
Դիտեք նաև՝


