▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպե՞ս եք ընկալել վարչապետի հորդորը.սևազգեստ ոստիկաններն են մարդուն ծեծում. Գևորգ Գորգիսյան

Այսօր Աժ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին. «Քաղաքացին փակել է իր վարձակալած տարածքի դռները և պատրաստվել տուն գնալ, երբ նրան մոտեցել են երկու սևազգեստ՝ հարբած մարդիկ: Ներկայանալով որպես ոստիկան՝ կասկածել են, թե մարդը թալանում է այդ տարածքը, հրելով փորձել են մտցնել մեքենայի մեջ: Քաղաքացին պահանջել է թղթերը, և պարզվել է, որ այդ մարդիկ իրոք եղել են ոստիկաններ: Ոստիկանները ծեծելով այդ մարդուն՝ մտցրել են մեքենա, շարունակել են ծեծը մեքենայի մեջ, ոստիկանության բաժանմունքի մոտ նրան շարունակել են ծեծել, և վերջում մի ոստիկան ճանաչել է քաղաքացուն, ասել է՝ հա, այդ տարածքի վարձակալն է, և նրան ասել են՝ լավ, դե գնա»:

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել՝ ոչ մի բանի համար. «Ես պնդում եմ, որ սա չպետք է անհետևանք մնա, արդեն հաղորդում տվել են հանցագործության մասին: Ցավում եմ, որ սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը ոստիկանությունն այսպես է ընկալել: Պարոն Օսիպյան, այսպե՞ս եք ընկալել, սևազգեստ ոստիկանները կարող են մարդկանց ծեծել»:

Կարդացեք նաև՝ Հարբած ոստիկանները հարձակվել են իմ մերձավորի վրա. Դավիթ Խաժակյանը դիմում է ոստիկանապետին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее