Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա բակային այցերը լուսաբանող լրագրողների միջև: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կներեք, ըտենց հիմար հարցեր էլ չտաք ինձ»:
Այս առիթով լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ նկատառումն է կատարել.
«Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել: Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ: Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա, փաստորեն»:
«Աննա ջան, գիտես որ շատ հարգում և սիրում եմ ձեզ և մեր ընդհանուր մասնագիտությունը։ Բայց եթե հազար անգամ հնչած և պատասխան ստացած հարցը ևս հազար անգամ փորձում են հնչեցնել, պատասխանները չլսելով, կոշտ հակադարձման են արժանանալու»,-այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանն Աննա Իսրայելյանին, իսկ վերջինս էլ հակադարձել է հետևյալ մեկնաբանությամբ.
«Նիկոլ ջան, ես հույս ունեի, որ գոնե մեր նախկին գործընկերների խոսքում կոշտ հակադարձման եք արժանանալու, արգելում եմ ձեզ եւ այս կարգի արտահայտություններ չպետք է հնչեն՝ այն էլ այդ տոնով; Բայց դե՝ քո ընտրությունն է»:
Այդ հատվածը դիտել 0.36-ից մինչև 1.43
Հիշեցնենք, որ երեկ էլ Սաթիկ Սեյրանյանն էր անդրադարձել Նիկոլ Փաշինյանի դիտողությանն իրեն՝ նշելով. Պարզվեց՝ դավաճանում է ոչ թե իմ, այլ Նիկոլի հիշողությունը...
Տեսանյութը՝ 1in.am-ի