▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքան «դիշովի» չեն լինում.․․ նիկոլական դեղին մամուլի վերջին խռխռոցը․ Թեհմինա Վարդանյան

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «Պատիվ ունեմ» դաշինքի 3-րդ համարով պատգամավորության թեկնածու  Աննա Մկրտչյանի  հայրը (ըստ ձայնագրության) պահանջում  կոլեկտիվից մասնակցել ընտրություններին և խնդրում է քվեարկել դաշինքի օգտին։

Իր ֆեյսբուքյան էջում ձայնագրությանը անդրադարձել է դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը:

«նիկոլական դեղին մամուլի վերջին խռխռոցը


Համացանցում սրանք մի ձայնագրություն են պտտում, որի մեջ #Պատիվ_ունեմ դաշինքի ցուցակի երրորդ համարի թեկնածուի` Աննա Մկրտչյանի հայրը, նախընտրական հանդիպման տրամաբանության մեջ կոչ է անում ընտրել իր աղջկան: Էս խեղկատակները դա տարածում են այն հույսով, որ մարդիկ չեն լսելու ձայնագրությունը և առաջնորդվելու են միայն վերնագրով: Աննայի հայրը, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, կոչ է անում ընտրել իր աղջկան: Ո՞րն է այս ամենում հանցագործությունը: Ո՞վ կոչ չի անում: Այդ ձայնագրության մեջ որևէ իրավախախտում չկա, որևէ վարչական լծակի կիրառում չկա: Գյուղապետը որևէ լծակ չունի այդ հիվանդանոցի աշխատակազմի վրա, հետևաբար որևէ ուղղորդում չկա: Այսքան էժան չեն լինում: Չնայած` էժան բառը սազական չի. այսքան «դիշովի» չեն լինում:
Այս ամենն ավելի զրնգուն է դարձնում ուսապարկային խռխռոցը!!!
Հ.Գ. Ձայնագրության հղումը տեղադրում եմ մեկնաբանություններում: Կարող եք Դուք ևս լսել»,- գրել է Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее