▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի. Սիմոն Մարտիրոսյան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ 30-ամյա մարզիկն ավտովթարի է ենթարկվել հուլիսի 4-ին, տեղափոխվել է հիվանդանոց, կյանքը փրկել չի հաջողվել:

Ծանրորդի մահվանն իրենց ֆեյսբուքյան էջում անդրադարջել են օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Կարուշ Ղուկասյանը:

«Այսօր կյանքից հեռացավ իմ սիրելի ավագ ընկեր Աղասի Աղասյանը: Քո հետ կապված միայն դրական ու գեղեցիկ հուշեր կմնան, ախպե՛րս: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի։ Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Սիմոն Մարտիրոսյանը:

 

 

«Մեծ ցավ ապրեցի, երբ իմացա այս ցավալի լուրը: Ինչքան էլ կյանքը լի է դաժան ու ողբերգական դեպքերով, ինձ համար անընդունելի է, անհասկանալի կորուստը ընկերոջ, մի մարդու, որի հետ կյանք ես ապրել: Աստված լուսավորի հոգիդ, Աղասի ջա՛ն, ու թող քո բարի հոգին երկնքից հրեշտակի տեսքով հսկի և պահապան լինի քո բալիկներին և քո ընտանիքին և մեղմի իրենց վիշտը: Քո բարի ու ժպտերես կերպարը միշտ կմնա իմ հիշողություններում, իմ շատ սիրելի՛ ընկեր»,- գրել է Կարուշ Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее