▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը. Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Վիետնամից տեսանյութ է տարածել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին եւ Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպավորիչ էր նաեւ շրջայgը Գրականության 1000-ամյա տաճարում: Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը»:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Հայաստանի վարչապետը այսօր, հուլիսի 5-ի առավոտյան, ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելել Հո Շի Մինի դամբարան: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար, որն ունի հազար տարվա պատմություն: Այս համալիրը ծառայել է որպես յուրատեսակ համալսարան:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին Վիետնամում

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է 1000 տարվա պատմություն ունեցող Գրականության տաճար

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее