▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ Գասպարյանին տեղափոխել են հիվանդանոց

Միասնաբար աղոթենք ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի առողջության համար, ով այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը Ս. Հաղորդություն տվեց նրան, և նրանք միասին աղոթեցին՝ Ազատ Գասպարյանի ապաքինման համար: Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ի ֆեյսբուքյան էջից:

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ
Տե՛ր, փարատի՛ր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկի՛ր: 
Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջությո՛ւն ամենահաղթ Սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: 
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը՝ բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից, ամեն:

Արդեն տեղեկացրել էինք, որ դերասան Ազատ Գասպարյանի առողջական վիճակը վատացել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее