▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատագրական պայքարը սկսված է

Անկեղծ ասած, քաղաքական զարգացումներ շատ դժվար են տեղի ունենում պետությունների կամ ժողովուրդների կյանքում, եթե այնտեղ բարոյահոգեբանական մթնոլորտը հակված է դեպի ռոմանտիզմը, ավելի հստակ ասած՝ դեպի արվեստը, գրականությունը, երաժշտությունը, այսինքն՝ ավելի նուրբ, քաղաքակիրթ դրսևորումները։ Մենք ամեն օր, դա տեսնում ենք հենց ՖԲ-ում, որտեղ էլ հենց մտավորականության ներկայությունն է ավելի շատ։ Կարելի է իհարկե, և հումոր, և երաժշտություն, և ընդհանրապես ամեն ինչի մասին խոսե,լ գրե,լ բայց բացառիկ ուշադրություն պետք է հրավիրել քաղաքական թեմաներին, քանի որ այսօրվա մեր երկրի իրավիճակը դա է թելադրում։

Կարծում եմ, ժամանակն է, ավելի շատ ուշադրություն դարձնել կոշտ, անգամ կոպիտ երևույթներին, ինչպիսին պատերազմի ,ապստամբության, զենքերի թեմաներն են։ 

Դեռևս փողոցներում չեն հնչում կրակոցները, բայց ըստ էության, Ազատագրական պայքարն սկսված է։ Խորհուրդ կտամ ավելի արթուն լինել, որովհետև այդ կրակոցները լինելու են անկասկած։

Դրանք անխուսափելի են, հետևաբար պետք է պատրաստվել հոգով, մտքով և այլ ձևերով։

Առջևում վճռական գոտեմարտն է։

Պայքար հանուն Հայրենիքի։

Արծրունի Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее