Henaran.am-ը գրում է, որ այսօր «Ազատագրեք հուշարձանները օլիգարխից» նախաձեռնության նախապես հայտարարված ակցիան չկայացավ, քանի որ ակցիային հակադեմ ակցիայով Փակ շուկայի տարածքում հավաքվել էին շինարարության կողմնակիցները:Նրանք պնդում էին, որ շինարարության ավարտից հետո շուրջ 700 մարդ աշխատանք կունենա:
«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Ազատագրեք հուշարձանները օլիգարխից» նախաձեռնության աջակից Գարեգին Չուգասզյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց իրենց ակցիայի հետաձգման պատճառների մասին:
Նշենք, որ նախաձեռնության անդամները հավաքվել էին Մաշտոցի պուրակում, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նախապես հավաստել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը խուսափելով քաղաքացիական բախումներից, որոշել են զգոնություն դրսևորել և միջադեպեր չհրահրել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: