ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին` անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաև ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին:
Հարցազրույցը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: