Այսօր վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի խումբ ազատամարտիկներ: Նրանք Կառավարությունից պահանջում են վիրավոր ազատամարտիկների եւ պատերազմի մասնակից անձանց սոցիալական վիճակի բարելավում. տեղեկացնում է galatv.am-ը: Ազատամարտիկների` երկրի ղեկավարությանը հասցեագրված բազմաթիվ դիմում-նամակները մնացել են անպատասխան: Նստացույց սկսելու նախաձեռնությունը պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում երկար ժամանակ պատասխանատու պաշտոն զբաղեցրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանինն էր, որին արդեն միացել են նրա` մեկ տասնյակից ավելի մարտական ընկերները:
Լուսանկարները՝ galatv.am-ի