▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազդակիր համայնքների բնակիչները կկարողանան և աշխատել, և վերահսկել հանքի աշխատանքները

Ինչպե՞ս է Լիդիան Արմենիա ընկերությունը շահագործումից հետո նոր աշխատողներ ներգրավելու, քանզի հայտնի է, որ նախկինում ընկերությունը ուներ 1. 400, իսկ այժմ՝ ընդամենը 52 աշխատող: Այս մասին Asekose.am-ի հարցին ի պատասխան՝ Լիդիան Արմենիա ընկերությունից ասացին, որ երբ սկսեն կրկին աշխատողներ ներգրավել, ինչպես նախկինում, նախապատվությունը տրվելու է ազդակիր համայնքների բնակիչներին, պահպանելու են նույն սկզբունքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը երեկ խոսեց մասնակցային մոնիտորիգի իրականացման մասին։ Այս մասով ևս ընկերությունը վերահստատում է բազմիցս հնչեցրած իր կոչը, հորդորը շահագրգիռ կողմերին՝ մասնակցել մասնակցային մոնիտորինգին, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես ազդակիր համայնքների բնակիչներին, անձամբ մասնակից դառնալ շրջական միջավայրի մոնիտորինգի աշխատանքներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее