▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է. «Արժանի գրոց հիշատակին»

Այսօր ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին ապրիլի 17-ին և մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Նա հայ քաղաքական և պետական գործիչ։ Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88 թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, և այլն: 1975 թ-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978 թ-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը: Ընտրվել է ԽՍՀՄ (1974–79 թթ.) և ՀԽՍՀ (1967–89 թթ.) Գերագույն խորհուրդների պատգամավոր: Զոհվել է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ:

 

Կարեն Դեմիրճյանին նվիրված «Արժանի գրոց հիշատակին» ֆիլմը պատրաստվել է Հանրային Հեռուստաընկերությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее