▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային խայտառակություն

Շուշան Պետրոսյանի կողմից համացանցում «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը էթիկական խախտում չճանաչվեց: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, լրագրողների հետ զրույցում ասել է, որ երբ պատանի էր՝ մեծերն ասել են «ականջներդ կկտրեմ, այ լակոտ». «Դրանից չի հետևում, որ նրանք ակնհայտորեն գալու են իմ ականջերը կտրեն՝ խրատում են ինձ»,-ասել էր նա:

«Էթիկայի հանձնաժողովի գոյությունը լրիվ ավելորդ է համարում, քանի որ այն չի համապատասխանում մեր ազգային նկարագրին և քաղաքակրթական ընտրությանը: Մտավորականն առաջին հերթին այն մարդն է, ով փորձում է սահմանները երբեք չխախտել: Ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական դեր է կատարում: Այդ օգտատիրոջ՝ երիտասարդ աղջկա գրառումը, ինձ էլ զայրացրեց, բայց, կարծում եմ, որ որպես մեծ կարելի էր առանց վիրավորելու բացատրել, որ նա ճիշտ չէ»,-նման կարծիք հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հավելելով.

«Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ունենայինք «ճշտով» հանձնաժողով»:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով էլ՝ էթիկայի կանոնակարգում փոփոխություն պետք է լինի. «Ոչ մի օրենք չի ստիպում հարսիկին, որ ինձ մի բաժակ սուրճ տա, բայց կա էթիկա: Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովին, ապա ես չգիտեմ, եթե դա ինչով է զբաղվում»,-նշեց հրապարակախոսը:

Երաժիշտ Վահան Արծրունին էլ նկատեց՝  «Ազգային խայտառակության տեսակի հետ ենք առնչվում: Կարծում եմ, որ սահմանումը պետք է լինի էթիկա և իրավունք, այլ՝ էթիկա և հիմարություն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее