Աջափնյակում մի քանի տասնյակ երիտասարդ իրար հետ վիճել են, որի արդյունքում 10-ից ավել վիրավոր կա, զոհ կա ու շատ ծանր վիճակում գտնվող տղաներ...
Սա կոչվում ա խաղաղություն: Երբ ուժայինների հիմնական առաքելությունը քաղաքական ռեպրեսիաներն են, իսկ իշխանությունը միտումնավոր կազմաքանդում է հասարակության բարոյական ողնաշարը հետևանքը միշտ սա է...
Միլիարդներ ու խաղաղություն խոստանալով Հայաստանը դարձնելու են Սոմալի: Էս երկիրը ոչ սահման ա ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ:
***
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպես Աջափնյակում ծնված, մեծացած ու 25 տարի ապրած մարդ, ասեմ, որ մինչև նիկոլականների գալը, քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր։
Չեմ ասում կռիվներ չէին լինում, բայց ոչ այսկարգի ու մասշտաբի։
Կոնտեքստը հասկանալու համար. ըստ նկարագրությունների, Թումոյից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է եղել։ Թումոյի, որտեղ և որի շուրջ այդ ժամերին հարյուրավոր երեխաներ են միշտ լինում։
Նրանց, ովքեր կասեն, թե այս հարցը քաղաքականության հետ կապ չունի, հարցնեմ. ինչպե՞ս է լինում, որ ոստիկանների թիվն աճում է, ֆինանսավորումն աճում է, տեխնիկապես անընդհատ վերազինվում են (է՛լ դրոններ, է՛լ գաղտնալսում, է՛լ ինչ ասես), բայց կրիմինալը ծաղկում է»։
***
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։
Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet