▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա հիմա Արա Աբրահամյանի հալը ո՞նց է լինելու. Պուտինի կինը նրա կնոջ զարմուհին էր

Մոռացել էի. հլը մի րոպե. էն հիշում եք, որ Պուտինը ծեծել էր կնոջը`Լյուդմիլային, ընկերուհին էր պատմել, ողջ արտասահմանյան մամուլը հառաչեց դրա վրա:
Լավ էր էն ժամանակ Մագնիտսկու ցուցակ-բան չկար, թե չէ մարդու իրավունքները ոտնահարելու համար, Պուտինի անունն էլ կներառեին այդ ցուցակում:
Հա, Կաբաեւային էլ պատգամավոր սարքեց: Առաջին երեխայի անունը Դիմիտրի դրեցին, երկրորդինը չգիտեմ... մի բան էլ թող չիմանամ:
Բա ոնց դիմնար էս չափ դարդին Լյուդմիլան: 
-Օ~, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ես ուղղեմ.
Ժող, ամեն տարի Արա Աբրահամյանը հենց այս օրը` ռուսաց լեզվի օրը, Պուշկինի ծննդյան օրը ,Հայաստան էր բերում Լյուդմիլային, մեր երեխաները ռուսերեն արտասանում էին, շարադրություն էին գրում, Լյուդմիլան էլ նրանց պարգեւատրում էր... Լյուդմիլան մեր Արայի կնոջ զարմուհին էր:
Բա հիմա մեր արայի հալը ոնց է լինելու:
Կոպիտ դար է, կոպիտ բարքեր... սիրտս մղկտաց...

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնապես  հայտարարել է, որ ամուսնալուծվում է իր կնոջից` Լյուդմիլայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее