▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա իմացա՞ք՝ Վրաստանին էլ ենք տարածք հանձնում». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա իմացա՞ք, Վրաստանին էլ ենք տարածք հանձնում: Հալալա վրացիքին, դե ասում են էսօր Հայաստանում մի հատ ոչխար ա իշխանության, որ տարածքներ ա հանձնում, բա մենք ինչի՞ մի թիքյա չպոկենք: Հայաստան-Վրաստան բարձրաստիճան շփումներում սահմանների սահմանազատման հարցի քննարկման արդյունքում եկել են որոշակի պայմանավորվածություների:
Լոռու մարզի Ալավերդու գյուղերից մեկն ա առաջիկայում հանձնվելու: Խոսքը Ջիզա գյուղի մասին է, բայց ես վստահ եմ, որ միայն մեկ գյուղով չի սահմանափակվելու հարցը»:

Թարմացված․ Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման- սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին, այս մասին գրում է «Երկիր»-ը հավելելով, որ խնդրի կապակցությամբ հարցում են ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին:

Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:

Չհայտնելով ոչինչ՝ ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее