▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբայանը հերքում է․ Շուշիի շրջանի 2 գյուղ թշնամու վերահսկողության տակ չի անցել

Ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի կողմից այսօր տարածված լուրերը, թե իբր Շուշիի երկու գյուղ անցել է թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և հավելել է. «Պատերազմից հետո Շուշիի շրջանում գրեթե բոլոր գյուղերը գրավված են թշնամու կողմից՝ բացառությամբ մի քանիսի։ Ադրբեջանի կողմից այսօր տարածված տեղեկությունը, թե, իբր, մնացյալ գյուղերից երկուսը նույնպես անցել են թշնամու վերահսկողության տակ, չի համապատասխանում իրականությանը։

Լավ կլիներ, որ այդօրինակ ստահոդ լուրերն, առհասարակ, տեղ չգտնեին հայկական մամուլում, որովհետև վաղուց հայտնի է, թե ինչ նպատակով է թշնամին նման վարքագիծ դրսևորում՝ ապակողմնորոշելու և վախի մթնոլորտ ստեղծելու Արցախում», - ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ մարտի 25-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում Շուշիի մոտ մի քանի բարձունք, հարակից տարածքները, ինչպես նաև Շուշիի շրջանի «Ալլահգուլուլար» և «Զամանպեյես» գյուղերն արդեն գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее