▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտել են եվրոպացի քաղաքական գործիչների, ովքեր գումար են ստացել Ադրբեջանից

Կայունության եվրոպական նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Եվրոպական ճահիճ. Խավիարային դիվանագիտություն» խորագիրը կրող հետաքննության երկրորդ մասը: Հետաքննության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաները, որոնց մեջ ներքաշված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ:

Ադրբեջանական շահերը սպասարկող անձանց թվում է ԵԽԽՎ-ում իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն, ով Իտալիայի դատախազության կողմից պատասխանատվության է ենթարկվել: Համաձայնելով աջակցել հետաքննությանը` Վոլոնտեն բացահայտել է շատ եվրոպացի քաղաքական գործիչների, ովքեր գումար են ստացել Ադրբեջանից: Հետաքննությունը հետքերը տանում է նաև ԵԽԽՎ-ում ներկայում նախագահող Պեդրո Ագրամունտի մոտ:

Հետաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее