Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված, Աբովյանի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ճամպրուկից հայտնաբերել են մետամֆետամին և մարիխունա տեսակի թմրամիջոց:

Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է:
Կատարվում է նախաքնություն:


