▲ Դեպի վեր

Понедельник, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Բացատրել են՝ Ինչու՞ է ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների անձնագրում նշվում «Ադրբեջան»

Կառավարությունում բացատրել են՝ Ինչու՞ է ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների անձնագրում նշվում «Ադրբեջան»

***

«40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու. արցախցիներին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

Հանդիպմանը քննարկվել են միայն արցախցիների սոցիալական խնդիրները: Կառավարությունից հայտնել են, որ պատրաստ են շարունակել քննարկումները Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի  ներկայացուցիչների հետ բնակարանային և սոցիալական ծրագրերի մասով, սակայն նպաստները դադարեցնելու մասին որոշումից հետ կանգնել չեն պատրաստվում: 

Արցախցիները հայտարարեցին, որ  հանդիպման արդյունքները կքննարկեն  ու, ամենայն հավանականությամբ, կանցնեն կոնկրետ գործողություններ

***

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր փոխվարչապետն արցախցիներին ասել է, որ բնակվարձի փոխհատուցման ծրագիրը չի շարունակվելու։ Առաջարկել են ինչ-որ այլ ծրագիր, որը ծածկում է շատ փոքր տոկոսի կարիքները, բայց նույնիսկ այդ կարիքն էլ չի ծածկում, եթե հաշվի առնենք բնակվարձի էսօրվա թվերը։
Հիմա շատ պարզ բան եմ ասում։
Բոլոր էն պետական պաշտոնյաները, որոնք չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը` արցախցիների կեցությունը Հայաստանում ապահովելու, պիտի հրաժարական տան։ Որովհետև նրանք չեն անում իրենց կյանքի ամենակարևոր առաքելությունը։ Որովհետև դա Հայաստանի համար այսօր կարևորագույն խնդիր է, ու նրանք դա ձախողում են։
Սա, սակայն, այն դեպքում, եթե նրանց առջև նման խնդիր դրվել է։
Իսկ եթե նրանց առջև դրվել է հակառա՞կ խնդիրը, այսինքն` անել ամեն ինչ, որպեսզի արցախցիները չկարողանան մնալ Հայաստանում ու ստիպված արտագաղթեն։
Այս պարագայում նրանք պիտի հրաժարական տան` սեփական մարդկային կերպարը պահպանելու համար։ Որովհետև չի կարող իրեն մարդ համարող պաշտոնյան նման պայմաններում, նման մարդկանց թելադրանքի տակ աշխատել։
Որովհետև ամբողջ կյանքում այդ ամոթը կրելու եք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее