▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացատրություն չկա, թե ինչ է կատարվում է «Լոկոմոտիվի» հետ․ Թիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային դադարից հետո խոսել է Ռուսաստանի առաջնությունում մոսկովյան թիմի գրանցած արդյունքների մասին։ Ավելի վաղ «Լոկոմոտիվը» պարտվել էր «Դինամոյին» (1:2) և ոչ-ոքի խաղացեկ «Սոչիի» հետ (2:2):

«Ես չգիտեմ, թե ով է ասում, որ «Լոկոմոտիվը» վատ էր պատրաստված։ Եթե ​​նայեք հավաքի մեր ընկերական խաղերին, ապա մենք շատ լավ խաղացինք մեր բոլոր մրցակիցների հետ և շատ հաղթանակներ տարանք։ Մենք վստահ էինք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ լավ կանցկացնենք, բայց ես դեռևս չեմ կարող բացատրություն գտնել, թե ինչ է կատարվում մեզ հետ հիմա։ Հաջողության բաղադրատոմսը միշտ նույնն է՝ աշխատանքը»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат.com-ը։

«Լոկոմոտիվը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 20 հանդիպումներից հետո վաստակելով 32 միավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее