▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացվել է Հրանտ Մաթևոսյանի արձանը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը:

Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին: Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:

Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մեծն արձակագրի անունը կրող դպրոցի բակում ազգային էության ու կեցվածքի խորհրդանիշ դարձած Հրանտ Մաթևոսյանի արձան ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր. «Շատ ուրախ ենք, որ այսօրինակ, այն էլ հեղինակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի այս գործը այսօր տեղադրվում է դպրոցի բակում:

Նաև անհրաժեշտություն էր, որ Հրանտ Մաթևոսյանի որակի, հատկանիշների, ազգային էության ու կեցվածքի խորհրդանշումը քանդակի տեսքով լիներ դպրոցի բակում, այդպիսով մնալով որպես մեզ անընդհատ հուշող, շարունակ հորդորող ու ճանապարհ ցույց տվող խորհրդանիշ:

Հրանտ Մաթևոսյանի մեծությունը, նախ և առաջ չափվում է իր ստեղծագործություններով ու նաև համաշխարհային իր կշռով: Բայց նաև մենք օրինակ ունենք վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից և, իհարկե, իր յուրօրինակ տեսակից» ,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ, ծանոթացել է նաև ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին և հայկական ավանդական ցուցանմուշներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее