«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական առցանց հարթակը, ներքին «չաթը», որտեղ ՔՊ վարչության անդամների թեկնածուներն առաջիկա օրերին հանդես են գալու իրենց ծրագրերով, որպեսզի սեպտեմբերի 18-ին՝ ՔՊ համագումարում, կուսակցական ընտրիչներն ընտրեն «արժանավորներին»։ Երեկվա դրությամբ, սակայն, որեւէ թեկնածու դեռ քարոզարշավի դուրս չէր եկել, քարոզչական նյութեր չէին տեղադրել, անգամ ոչ բոլոր ընտրիչներն են միացել «չաթին»։
Ի դեպ, չնայած խոսակցություններ կային, որ ընտրիչների թիվն այս անգամ պակասեցվելու է, սակայն ՔՊ վարչությունում որոշում են ընդունել, որ վարչության ընտրությանը մասնակցելու են գործադիր եւ օրենսդիր մարմինների բոլոր կուսակցականները, նախկին ընտրիչները՝ շուրջ 300 հոգի, բոլոր համայնքների ավագանու կուսակցական անդամները, մարզպետները։ ՔՊ-ականների հաշվարկով՝ մոտ 1000 մարդ է ընտրելու 16 հոգանոց վարչությունը, թեպետ առաջադրվել է 48 հոգի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։