a1plus.am-ը գրում է. ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 15-ից հետո։
Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ԲՀԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը։
«Դեռ օրը որոշված չէ, բայց հաստատ է, որ լինելու է հունվարի 15-ից հետո»,-ասել է պարոն Բաբայանը։
ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը։ Դրա համար նախորդ տարվա վերջին հանձնաժողով էին դիմել «Սինջար եզդիներ ազգային միավորումը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում