«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը Կառավարության շենքի դիմաց շարունակում է նստացույցը՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի պահանջով: *** Այն ժամին, երբ դուրս եկանք փողոց, պետք է վերջացնենք ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ չմանրամասնելով, թե երբ է «Սրբազան պայքար» շարժումը պատրաստվում նորից սկսել փողոցային պայքարը: «Օրակարգը մեկն է՝ չարիքի հեռացումը։ Դուք ամեն օր ականատես եք լինում, թե հատկապես՝ հոգևոր, բարոյական և արժեքային իմաստով ինչպիսի կազմաքանդման ու քայքայման է ենթարկվում մեր պետությունը։ Իսկ թե ինչ կերպով կլինի (հեռացումը – խմբ․)՝ դա բավականին լուրջ ծրագրման մեջ է»,– նշել է Սրբազանը։ Նա ընդգծել է, որ այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է Երևանի և մարզաբնակ քաղաքացիների հետ։ Անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության օրակարգում իշխանության փոփոխությունը չէ, Սրբազանն ասել է․ «Գեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է։ Ինքն իր մասին արդեն խոսել է, չեմ անդրադառնում»։ *** Այսօր «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը այցելել էր «Կամք» նախաձեռնության անդամներին և քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ Կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով նստացույց են անում։ «Մեր Եսային, ում անդամահատել էին, աղջիկ է ունեցել, անունը Շուշան են դրել»,- ասաց Սրբազանը։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով Եսայի Քարամյանը վնասել է ձեռքի դաստակը՝ կորցնելով մատները։ |
Բագրատ Սրբազանը կառավարության շենքի դիմաց է` գերիների վերադարձի պահանջով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet