▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց

«Եկել, կանգնել եք այստեղ, որ ձեր թիկունքում ական հանե՞ն, ո՞ւմ եք ծառայում»,- դիմելով իրենց մուտքը դեպի Կիրանց արգելափակած ոստիկաններին՝ ասաց հոգևորականը։ Այս պահին Կիրանց տանող ճանապարհը հոգևորականների ու ԱԺ պատգամավորների համար փակ է։ Քիչ առաջ Արշակ Զաքարյանին` իր մեքենայով, տեղափոխեցին ոստիկանության բաժին, նա Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորին Աճարկուտ գյուղով տեղափոխում էր Կիրանց: Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով ճանապարհ են ընկել Կիրանց։

***

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը։

***

Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց և հայտարարում են, որ Կիրանց կարող են մտնել միայն բնակիչները: Բագրատ Սրբազանին և պատգամավորներին ևս թույլ չեն տալիս առաջ գնալ։ Տավուշի թեմի առաջնորդը ոստիկաններին ասաց, որ նրանք ոչ մի հիմք չունեն հոգևորականի ճանապարհը փակելու։ «Ձեր արածը հանցագործություն է, առավոտյան տղաներին տանելուց սև բերետավորներն ասել են՝ «կերա՞ք», «մեր դեմ էիք կանգնո՞ւմ», պատասխան եք տալու բոլորդ։ Ապրեք, լավ ծառայություն իրականացրեցիք»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

Կիրանցում ապրող Գոհար Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ոստիկանները առավոտյան ժամը 05:30 բերման են ենթարկել Կիրանց գյուղի մոտ 3 տասնյակ բնակչի, այդ թվում նաև անչափահասների:
Այս պահին 360 բնակչություն ունեցող գյուղում կա առնվազն մոտ 2-3000 սև բերետավոր»:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է:
Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որտեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է»:

****

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից»:

 

***

***

 

Կիրանցում ապրող Գոհար Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ ներկայացնելով սև բերետավորների նոր խմբերի ժամանումը Կիրանց: «1 մարդուն 10 բերետավորը քիչ էր, էլի են բերում»,- գրել է նա:

***

Գոհար Վարդանյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Կիրանցը ոստիկանական ուժերի կողմից շրջափակված է:
Հարյուրավոր բերետավորներ, ոստիկաններ չեն թողնում, որ մի մարդ՝ Բագրատ Սրբազանը գա Կիրանց»:

***

Կիրանցում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

 

***

 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее