▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք

 

 

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը:

 

 

 

 

 

 

 

Արդյունքում, ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի  դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее