- Հայաստան տղա, վեշերդ հավաքի, ռադ էղի, գնա…
- Եվրամիություն ջան, ազիզ ջան, բաց դուռը… էտը նի տո, ա չյոմ տի պադումալա… Սերս, բաց դուռը…
- Գնա կորի, սկածինա, գնա Ռուսաստանիդ հետ կենակցի։ Նինավիժու…
- ԵՄո ջան, ԵՄուշկա ջան, բաց դուռը լրիվ բացատրեմ, կյանքս։ Խմած եմ էղել, Եվրոպուշկա ջան, նանարս…
- Ինձ նանար չասես, սրիկա, ալկա՝շ, քնա էդ լիրբ Ռուսաստանի հետ քաշ արի, Ղազախստանի հետ սաունա գնա… ես իմ կյանքի լավագույն տարիները քեզ նվիրեցի, ե՛ս, կույրս… կու՜յրս… իսկ դու, եսասե՛ր, հենց սկզբից գիտեի՜ր… ես նոր եմ հասկանու՜մ, սրիկա, դու իմ հետ էիր միայն իմ փողերի պատճառով… ես քո համար կթու կով էի… դե գնա էդ կովին հիմա կթի…
- Եվրամիություն ջան, ախր ո՞նց է լեզուդ պտտվում էդպիսի բաներ ասես… մոռացել ե՞ս ինչ օրեր ենք անցկացրել իրար հետ, մոռացել ե՞ս ինչ խոստումներ էիր շշնջում ականջիս… հիշում ե՞ս ինչքան ես հետս պարապել քննություններին։ Ախր ես ո՞նց կարող եմ ուրանալ… ախր… ախր ես սիրում եմ քեզ…
- Չհամարձակվե՛ս, սողո’ւն… չհամարձակվե՛ս սիրո անունը տալ մոտս… Գնա Ռուսաստանիդ սիրիր։ Ղազախստան ու Բելառուս լրբերիդ սիրիր։ Չքվիր իմ տնից… Ատում եմ...
- Եվրամիություն ջան, կյանք ջան, արի խոսենք իրար հետ։ Արի քաղաքակիրթ մարդկանց պես պահենք մեզ։ Ախր, ի՞նչ կարիք կա սկանդալ սարքել։ Հարևանները կլսեն, ամոթ է, չէ՞։ Հրեն՝ Ամերիկան ու Թուրքիան ամբողջ օրը ականջները սրած հետևում են, լսում են․․․ ուզում ես խայտառա՞կ լինենք։
- Խայտառակ դու եղիր, կնամոլ։ Գնա քածերիդ մոտ…
- Լսի, Եվրամիություն աղջիկ, ես էլ ինքնասիրություն ունեմ, ես էլ պատվի զգացողություն ունեմ։ Դուռը բաց արա, խոսենք։ Թո՛ղ ամեն ինչ մարդավարի բացատրեմ։ Իմ ու Ռուսաստանի մեջ ոչինչ չի եղել, երդվում եմ։ Մեծ Հայքի անունով եմ երդվում։ Հորս արևով երմանը, հուսով եմ, կհավատաս։ Խաբելով կանչեց էդ շան քածը։ Կանչեց, խմեցրեց։ Դե գիտես, տղամարդ եմ. ամոթ կլիներ հրաժարվելը։ Ես էլ խմեցի։ Ղարաբաղի կենացը խմեցինք, Սիրիայինը, էլեկտրաֆիկացիայի կենացը… Շատ խմեցինք։ Հետո… լավ չեմ հիշում… Հիշում եմ՝ նստեցրին ավտոն… ԶԱԳՍ… ես նույնիսկ չեմ մերկացել, բան էլ չեմ ստորագրել… էդ մեկը լավ եմ հիշում (չէի մոռանա)։ Մենակ մատիս մատանի էին դրել։ Բայց դա հետո եմ նկատել։ Խմած էի, ախր… Թե չէ, ես հո խելառ չե՞մ՝ քո նման գեղեցկուհուն էդ ման եկողի հետ փոխեմ։ Էրեկ, ինքդ էիր ասում, հիշում ե՞ս, էն բոշա Ադրբեջանի հետ էր սիլի-բիլի անում։ Համ էլ… դու էլ մեղավոր ես։ Դու էլ ես Ադրբեջանի հետ սիլի-բիլի արել։ Դու ասում էիր՝ քաղաքավարությունից ելնելով… բայց ես էլ մարդ եմ չէ, սիրտ ունեմ… Հետո՝ էն ի՞նչ բարեկամներ ես կապել գլխիս… Բարեկամ չէ, ոնց որ Տրոյական ձի լինեն։ Լավ էլ գիտեին էդ լիրբ Ռուսաստանը ոնց էր հետևիցս ընկել։ Մեկը չեկավ, թևս չբռնեց։ Նստել՝ ուլտիմատումներ էին դնում՝ կամ գնա Ռուսաստանի հետ ապրի, կամ արի Եվրոմիության տուն՝ տնփեսա։ Ախր էդ տնփեսա դառնալն էլ չէ՞ հեշտ որոշում չի։ Բարեկամներիդ պետքը չէր․ ոչ հասկանում էին, ոչ հետաքրքիր էր… Էն Վրաստանի մոտ հաստատ լուրջ մարդիկ էիր ուղարկում չէ՞… երևի քեռուդ տղերքին, կամ փեսեքիդ։ Իմ մոտ ինչի՞ պիտի տռայուրըդնի եղբորդ բաջանաղի «պադյեզդից» եսիմ ում ուղարկես... էն էլ Ադրբեջանի հետ ման էկածների բարեկամներից։ Որ մի քիչ մտածես, կտեսնես, որ մենակ հայհոյելով չի, չէ՞...
- Կորի գնա էստեղից։ Ճամպրուկներդ դուրսն են… գնա…
- Եվրոպա ջան, ցավդ տանեմ, էլ չի կրկնվի… թող գամ… Իրար երդվել էինք չէ՞ հավատարիմ լինել։ Ես չեմ խախտել։ Մի մատանի ա եղածը…
- Էդ մատանին մտցրու… ո՞նց ես համարձակվում երդումը հիշեցնել… Մոռացիր ինչ եղել է։ Ես էլ քոնը չեմ…
- Մատանին կհանեմ, երդվում եմ… հետո… Էդ Ռուսաստանը շատ ստորն է, հիմա որ հանեմ՝ ոստիկանություն կտա, կասի թե բռնաբարել եմ… Վրաստանի գլխին ո՞նց սարքեց, հիշում ե՞ս։
- Ատում եմ քեզ, օձ… կորի աչքիցս։ Գնա...
- … Լավ, ոնց գիտես... Կգնամ… հենց կգնամ ու հենց Ռուսաստանի մոտ։ Որ էդպես է, ասեմ։ Ռուսաստանը գիտես քեզնից վա՞տն է։ Ճիշտ հակառակը… Տե՛ս՝ ինչ փարթամ կրծքեր ունի. չէ, քո պես տախտակ։ Ամբողջ օրը միասին էինք, մի անգամ չթողեցիր մատով կպնեմ։ Ես տանս բոլոր բանալիները քեզ տվեցի, իսկ դու միայն խոստացար, որ քո տան բանալին ինձ կտաս… հետո՞… տվեցի՞ր… Փողերի մասին էիր ասում… Հա, բան չունեմ ասելու, ծախսել ես վրաս՝ շորեր, կոշիկներ… դասագրքեր… Բայց ոչի՞նչ, որ էդ փողերի մի մասն էլ իմ վրա գրում՝ բարեկամներիդ էիր տալիս։ Ռուսաստանը խմում է, ծխում է, սրա-նրա հետ քաշ է գալիս… բայց դե կյանքի աղջիկ է, ջոկող։ Գիտի տղամարդկանց թույլ տեղերը…
- Տղամարդը նրանով է տղամարդ, որ թույլ տեղ չունենա, փալա՛ս։
- Փալասը դու ես։
- Ռադ եղի…
- Մնաս բարով…
- Չփոշմանես, ապու՛շ…
- Դու կփոշմանես, ապուշն էլ հերդ ա…
- Ոբշմ, հաջող քեզ…
- Հաջող…
Աղբյուր` ovanitas.livejournal.com