henaran.am-ի տեսանյութում` Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն ասում է, թե որեւէ մեկին չի առաջարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակելու:
Ըստ տարածված տեղեկությունների` նման խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Պարգեւ Սրբազանի միջեւ:
-Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարիք կունենա դիմելու ինձ, որպեսզի ես դիմեմ Բակո Սահակյանին,-ասել է Սրբազանը՝ նշելով, որ մի քանի անգամ զրույ ունեցել է Բակո Սահակյանի հետ, իսկ թե ինչի մասին` henaran.am-ի տեսանյութում: