Երեկ՝ գիշերը, դանակահարության հետևանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ»
ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները ՌԴ իրավապահները դեռ չեն բացահայտել: Անգ ամ տրամաբանական վարկածներ չեն շրջանառվում ՌԴ համապատասխան շրջանակներում: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ընկերությունը ուներ պարտքեր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «ԲԱՄՕ» ընկերությունը՝ ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ. պետությանը պարտք է մնացել 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն: 2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին: Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ
էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը: Սակայն 2011թ.-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: «168 ժամի» տեղեկություններով, սակայն, ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել ՄՀՀ որոշակի բաժնեմասը, ինչին դեմ էր արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կան անգամ, որ երկու եղբայրները, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան:
Հոդվածն ամբողջությամբ ու հետաքրքիր այլ նյութեր` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
«ԲԱՄՕ»-ն՝ խոշոր պարտքերի տակ. «Ժողովուրդ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet