▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բան Կի Մունը ապրիլի 24-ին Հայաստա՞ն կայցելի

Առաջիկա շաբաթավերջին՝ ապրիլի 24-ից 26-ը,  հնարավոր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի տարածաշրջանային այցը, որ վաղօրոք ծրագրված չի եղել: 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ  Տիգրան Բալայանն այս առիթով Asekose.am-ին նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան  այցերի մասին Արտգործնախարարությունը տեղեկացնում է պատշաճ ժամկետներում: 

Ըստ վստահելի դիվանագիտական աղբյուրների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը, հնարավոր է, որ չկայանա՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:

Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողություններն ու լիովին հետել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապասրացման ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի տեղահանությունն ու կոտորածն ընդամենը «վայրագ գործողություններ» էր բնորոշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее