▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 4 ազատ ոճի ըմբիշներով

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը տեղի ունենալիք բանակայինների 24 մարզաձևերի աշխարհի առաջնություններին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հունահռոմեական ըմբշամարտը Կորեայում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ կներկայացնեն 4 ըմբիշներ:

Նույն քանակն էլ Մունգյոնգում Հայկական բանակը կունենա ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում: Մեր ազատ ոճի բանակային հավաքականը կգլխավորի Արմեն Մալխասյանը, ով հավաքականում ընդգրկել է հետևյալ մարզիկներին. 57 կգ՝ Գոռ Գրիգորյան, 61 կգ՝ Գոռ Թորոսյան, 65 կգ՝ Հակոբ Ավետիսյան, 70 կգ՝ Արեն Ալեքյան:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 5-7, իսկ հունահռոմեական ըմբշամարտի մրցումները՝ հոկտեմբերի 8-10-ը:  

 Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее