▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցայի փաստաթղթերի հրապարակումից հետո քպ-ական քարոզիչների կռուտիտները հիշեցնում են «Тупой и ещё тупее» ֆիլմը. Աշոտյան

Թարմացում․ «Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը, նա իր ճակատին վերջնականապես դաջեց Արցախը հանձնողի, դավաճանի անպատիվ խարանը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցային փաստաթղթերի հրապարակմանը։

«Նիկո՛լ, ի՞նչ բանավեճ, մոռացի՛ր, բանավեճն ավարտված է, конец фильма, էս քո հրապարակած փաթեթը տապանաքար է քո քաղաքական, պատմական կերպարի վրա, որովհետև այս փաթեթն այն մասին է, որ դու դավաճանել ես հայկական շահերը, որ դու ստել ես հայ ժողովրդին, որ դու հանձնել է ԼՂ-ն․․․»,- ընդգծել է Աշոտյանը։

***

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Բանակցայի փաստաթղթերի հրապարակումից հետո քպ-ական քարոզիչների կռուտիտները հիշեցնում են «Тупой и ещё тупее» ֆիլմը։

Ինչքա՞ն կարելի է մարդկանց էշի տեղ դնել:

Մի քիչ համբերեք, ուշոտ կհերձեմ դրանց ստերի հերթական բաժինը։

Հ.Գ. Իսկ Սերժի նամակը տպեք, կախեք ձեր պարանոցներից, որպես հիշեցում, թե ոնց է պետք իրականում պաշտպանել պետական շահերը»։

Դիտեք նաև՝

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավորում եմ մեր հանրությանը:
2021 թվականից սկսած՝ մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:
Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածները իր հանցավոր որոշումների վերաբերյալ կամ` հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):
Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:
Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:
Կա երկու հնարավոր բացատրություն.
1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,
2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը:
Այսօր այսքանը: Մամուլի բազմաթիվ միջոցներ հիմա դիմում են ինձ հրապարակված փաստաթղթերի մեկնաբանությունների համար: Հաշվի առնելով մամուլի միջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ` դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին հրավիրում եմ ասուլիս «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում (65 Հանրապետության փողոց) «Պանորամիկ» սրահում»:

***

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կառավարության կայքում այսօր հրապարակվել են տարբեր թղթեր, որտեղ կառավարությունը բառացի հայտարարում է․ «Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր»։
Ամբողջությամբ դեռ չեմ ուսումնասիրել, բայց մի փոքր դիտարկում՝ կառավարության կողմից մանիպուլյացիայի զոհ չդառնալու համար։ Նրանք նշում են, որ հրապարակում են ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնք առկա են ՊԵՏԱԿԱՆ գերատեսչություններում։
Աչքիս եկավ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ» վերնագրով ֆայլը, որը բացելուց պարզ է դառնում, որ դա փաստաթուղթ չէ։ Այստեղ բառացի նշված է, որ նյութը 2008 թվականին փոխանցվել է «Հայկական Ժամանակ» թերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից։ Այսինքն՝ կոնկրետ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» ոչ թե գաղտնազերծված փաստաթուղթ է, այլ 2008 թվականին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված համար։
Հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ուշադիր և չտրվել այս ակնհայտ կեղծիքներին։
Հ.Գ.
Նկարում կառավարության կողմից հրապարակված այդ նյութի առաջին էջն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее