▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակից ազատվածներով Ղարաբաղը հետ եմ բերելու». Վարդան Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է ՀՀ զինդատախազության պատասխանը՝ իր նամակին. «Մի քանի բարձրաստիճանների որդիների՝ բանակից ապօրինի ազատվելու հետ կապված դիմել էինք ՀՀ զինդատախազություն, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիրի, Տարոն Մարգարյանի երկու տղերքի, Ծառուկյանի Նվերիկի: Ինձ պատասխանում են, որ Վովայի տղեն Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Երկրորդ պատասխանում ասվում է, որ Տարոնի տղեն՝ Նահապետը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ու օրենքով սահմանված կարգով ազատվել, իսկ մյուս տղեն՝ Անդրանիկը, ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի ու ստացել տարկետում՝ 3 տարի ժամկետով: Հաջորդ պատասխանում ասվում է, որ Ծառուկյանի տղեն՝ Նվերը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ու օրենքով սահմանված կարգով ազատվել պարտադիր զինծառայությունից...Հարգելի դատախազություն, ես ձեզ գրել էի, որ էս մարդկանց տանեիք պերեկամիսիա, տեսնեիք՝ էդ հիվանդությունները կա՞ն, թե՞ ոչ, ես պնդում եմ, որ չորսն էլ ազատվել են փողով, ընկե՛ր Աննա Վարդապետյան: Էս տարի որ իշխանափոխություն եղավ, էս մարդկանց ուղարկելու եմ կամիսիայի: Պնդում եմ՝ դրանք առողջ են, հիվանդ չեն: Լավ, էդ բանակ բառը վերաբերվում ա միայն քյասիբներին ու բոմժերի՞ն»: Ղուկասյանը նաև նշել է, որ բոլոր «բանակից ազատվածներին» հետ է բերելու, ուղարկելու առաջնագիծ. «6 ամիս կվերապատրաստվեք, կսովորեք՝ ինչ է նշանակում զենք-զինամթերք: Պատրաստվելու եմ այդ ազատվածներով Ղարաբաղը հետ բերել: 3-րդ գծում կանգնած են լինելու արդեն ծառայածները, առաջին գծում՝ դուք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее