▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակից թռածները հիմա բանակից ու հայրենիքից են խոսում․․․Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ամբողջ ազգով ձև ենք բռնել, թե չէինք հասկանում, որ վաղուց Արցախը կորցնում էինք:

«Ամենահայրենասեր» հայերը թռնում էին բանակից, հետո թռցնում են իրենց երեխաներին, «ամենահայրենասերները» կանանց տանում են երկրից դուրս երեխա ունենալու, համատարած «վիզդնոցի», զոռբայություն ու ամեն տեղ ձև, կեղծ հայրենապաշտություն, աշխարհի լավագույն կենացները Հայրենիքի ու ծնողի միջև զուգահեռներով:

Մեր ազգը լավ խոսում է, խոսում է մինչև այնտեղ, երբ հերթը հասնում է իրեն: Դուք 2 տարի եք պարտք, դուք որ փախաք Հայրենիքի պաշտպանության ձեր պարտքից` մեծ-մեծ խոսելու իրավունք չունեք:

Ի դեպ` ուշադիր հետևելու եմ, թե նախընտրական ցուցակների առաջին 20 տեղերում քանի տղամարդ է ծառայել բանակում, հետևելու եմ ու պարզենք, թե քանսի երեխեն է ծառայել կամ ծառայում:

Սա Հայրենիք է ու Հյուրատուն չէ, դուք էլ խոպան չեք եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее