▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ. «Քաղաքականության մեջ չկամ, և ԻՆՁ ԹՈՂԵՔ ` ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՄ»

Տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ քրեակատարողական հիմնարկների «բնակիչները» արդեն հերքման տեքստեր են ուղարկում՝ սրբագրելով լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: Ինչևէ, խոսքս մասնավորապես «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Հայկ Գալստյանի մասին է, ով կոչ է անում զերծ պահել իրեն քաղաքականությունից՝ «քաղաքականության մեջ չկամ, և ինձ թողեք՝ հանգիստ նստեմ» (մինչ այդ տեղեկատվություն էր տարածվել, որ վերջինս կարել է աչքերը և անժամկետ հացադուլ հայտարարել):

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գրառումը ֆեյսբուքյան էջից: 

Նշենք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության  հանրային կապերի բաժինը տեսանյութ է տարածել, որում դատապարտյալը հերքում է, որ կարել է աչքերը:

“Մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հրապարակել են “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի նամակը, որով նա իբր հայտնել է, թե կարում է աչքերը եւ հայտարարում անժամկետ հացադուլ, քանի որ 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը պնդել էր, որ չեն գնալու զիջումների այն դատապարտյալների հարցում, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:

Ըստ այդմ` ուղարկում ենք դատապարտյալ Հ. Գալստյանի հերքման տեսաուղերձը”,-գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее