Բաքվում ընթացող ամառային Եվրոապական խաղերում շարունակվում է բռնցքամարտի մրցումները:
46-49 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արտյոմ Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակչում մենամարտել է Իսրայելը ներկայացնող, ազգությամբ հայ Դավիթ Ալավերդյանին, ում 0:3 հաշվով պարտվել է:
Նշենք, որ բացի Ալեքսանյանից, Հայաստանը ներկայացնող ևս մեկ բռնցքամարտիկ է այսօր դուրս գալու ռինգ: 56 կգ քաշային կարգում երեկոյան հանդես կգա Արամ Ավագյանը: