▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է։
Հ1-ում Թորոսյան Արսենին հարցնում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Պատասխանը հնչում է բացահայտ ՔՊ-ական ոճի մեջ՝ «իրենց ինքնիշխան տարածքն է, ինչ կուզեն՝ կանեն»։ Այսինքն՝ ոչ միայն արդարացում, այլև անուղղակի լեգիտիմացում ադրբեջանական բարբարոսությունները։
Ավելին՝ հայտարարում է, թե Ադրբեջանին որևէ անհարմար հարց տալը «վտանգավոր» է, քանի որ կարող է փլուզել Փաշինյան Նիկոլի հայտարարած «խաղաղությունը»։
Այս ֆոնին Թորոսյան Արսենը լիովին արժանի թեկնածու է Բաքվում Հայաստանի առաջին դեսպանի պաշտոնի համար։ Միայն մի «մանր» հանգամանք կա՝ այնտեղ նա, ամենայն հավանականությամբ, ավելի վստահ կպաշտպանի Ադրբեջանի շահերը, քան Հայաստանի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее