▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում կրկին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանել ցեղասպանություն:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը և դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Արամ Համբարյանը մասնավորապես նշել է.

«Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Օբամայի ժխտողական կեցվածքը նպաստում է տարածաշրջանում հակահայկական ագրեսիայի ալիքի ընդլայնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее