▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրացնում է տրամադրությունը, անպայման փորձեք. Նիկոլ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությունից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. 

Image may contain: 1 person, standing, wedding and outdoor

«Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը եւ ուժ է տալիս. անպայման փորձեք:

Երեւանում այսօր բացվեց Երեւանի 2800-ամյակին նվիրված այգին: Տեղը՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում, Շահումյանի արձանի դիմաց)»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը, շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանն անցավ շատրվանների տակով. Վարչապետը՝ Երևանի 2800-ամյակի այգու բացմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее